
Հարգելի՛ դիմորդներ.
«Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի 2025-2026 ուսումնական տարվա հայտերի ընդունելությունը մեկնարկել է և կշարունակվի մինչև օգոստոսի 17-ը ներառյալ, ժամը՝ 18։00-ն։

Հայտերն ընդունվում են
dimord.emis.am առցանց հարթակի միջոցով, որը նախատեսված է ՀՀ քոլեջների ընդունելության համար։

Դիմորդը՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության կազմակերպման և անցկացման համար, Հաստատության հաշվեհամարին (Հ/Հ 900178000353) վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ, ստացող բաժնում նշելով ԳՊԳՔ, իսկ նպատակ բաժնում՝ Քոլեջի ընդունելության վճար և դիմորդի ԱՆՈւՆ ԱԶԳԱՆՈւՆ։ Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում։

ԳՊԳ Քոլեջի մասնագիտություններին և վարձավճարներին կարող եք ծանոթանալ՝
gsac.am մասնագիտություններ էջում։