ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈւՍՈւՑՄԱՆ ԱՆՑԿԱՑՈւՄԸ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈւՄ

«Ոչ ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման պատճառները, կանխարգելման և բուժման մեթոդները» մոդուլի շրջանակում աշխատանքի վրա հիմնաված ուսուցումը կազմակերպվեց «Արոտ օգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվում։ Ներքին ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով «Անասնաբուժություն» մասնագիտության IV կուրսի ուսանողները աշխատավայրում իրականացրեցին աշնանային դիսպանսերացում, կերակրման, պահվածքի, խնամքի պայմանների… Կարդալ ավելին

Ուսանողական խորհրդի նախագահի ընտրություններ։

Ուսանողական խորհուրդը առանցքային դեր է խաղում ակտիվ ուսումնական միջավայր ստեղծելու գործում: Այստեղ ուսանողության ձայնը, ձգտումներն ու մտահոգությունները, մտքերն ու ցանկությունները միավորվում են, և դառնում նախաձեռնություններ։ Ուսանողական խորհուրդը զգալի պատասխանատվություն է կրում իրենց ջանքերը ղեկավարելու և հասակակիցների հավաքական շահերը ներկայացնելու գործում:… Կարդալ ավելին

Դիպլոմների հանձնում

Ահա և վերջ. Նպատակասլաց, հասուն, կազմակերպված մի նոր սերունդ… Շնորհավորում ենք Ձեզ սիրելի’ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ, թող Ձեր կյանքի նոր ճանապարհը լինի լուսավոր և բաղձալի հաջողությունների սկիզբ։ Բարին ընդ Ձեզ։ Հարգանքով՝ Մ. Գնդոլյան https://www.facebook.com/100012390429305/videos/793248409146456

«Համակարգիչների շահագործում» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողների պետական ամփոփիչ ատեստավորման ընթացքը.

ԳՊԳՔ-ի «Համակարգիչների շահագործում» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողների պետական ամփոփիչ ատեստավորման ընթացքը.

ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

«Ֆինանսներ» և «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության ուսանողները, դասախոս Ա․ Գրիգորյանի և ՈՆԱ պատասխանատու Ա․ Մնացականյանի ուղեկցությամբ, այցելեցին Դիլիջանի ԿԲ, որտեղ ծանոթացան․ Ազգային դրամի պատմությանը Նոր թողարկված դրամներին և հուշադրամներին ԿԲ-ի կառուցվածքին

Բաց դաս

Ռուսաց լեզու առարկայից անցկացվեց Պուշկինի հիշատակին նվիրված բաց դաս՝ «Պուշկինը պատուհան դեպի Ռուսաստան» թեմայով, որի ընթացքում ուսանողները ներկայացրին․ պոետի կենսագրությունը՝ մեջբերելով Պուշկինի կյանքից հետաքրքիր փաստեր ազատասիրական և սիրային քնարերգությունը Պուշկինի բանաստեղծությունները բեմականացում՝ Պուշկինի «Եվգենի Օնեգին» ստեղծագործությունից

«Անասնաբուժություն» մասնագիտության աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման վերջնարդյունքները

ԳՊԳ քոլեջում «Անասնաբուժություն» մասնագիտության աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման վերջնարդյունքները, և ուսուցման արդյունավետությունը ստուգելու նպատակով քոլեջի որակի ստորաբաժանման և ուսումնական մասի կողմից իրականցվեց ներքոլեջային մշտադիտարկում, որի ընթացքում ուսանողները ներկայացրին․ Քոլեջի Անասնաբուժության լաբորատորիայում առկա ուսումնական ռեսուրսները և դրանք կիրառեցին մշտադիտարկման ընթացքում… Կարդալ ավելին

Այցելություն Արտակարգ Իրավիճակների փրկարար Ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն

ԳՊԳ քոլեջի դասախոս Լ․Գուլաբյանի, կարիերայի ուղղորդման պատասխանատու Լ․Առաքելյանի և բուժքույր Լ. Մարտիրոսյանի ուղեկցությամբ քոլեջի ուսանողները ուսուցողական այց կատարեցին ՀՀ ներքին գործերի նախարարության Արտակարգ Իրավիճակների փրկարար Ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն և ՀՀ ՆԳՆ ԱԻ Փ/Ծ Գավառի թիվ 37 Հրշեջ փրկարարական… Կարդալ ավելին