Քոլեջի ուսանողների հաջողությունների շարքից

Քոլեջի ուսանողներ Լևոն Խաչիկյանը և Դավիթ Գրիգորյանը մասնակցել են Վրաստանում տեղի ունեցած բռնցքամարտի առաջնությանը, գրավել I պատվավոր տեղը՝ արժանանալով պատվոգրի և հուշամեդալի։ Քոլեջի ողջ անձնակազմը և ուսանողները սիրով շնորհավորում են Լևոն Խաչիկյանին և Դավիթ Գրիգորյանին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ

«Անասնաբուժություն» մասնագիտության դասախոսների պարտադիր ատեստավորման մասնակցություն

ԳՊԳ քոլեջի համակազմը շնորհավորում է «Անասնաբուժություն» մասնագիտության դասախոսներ Ա. Զարդարյանին և Դ. Հովեյանին՝ միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների մանկավարժների պարտադիր ատեստավորմանը մասնակցելու և բարձր արդյունքներ գրանցելու համար

«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողուհի Մարիամ Հարոյանի կողմից պատրաստված պանիրների համտես

«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողուհի Մարիամ Հարոյանը կազմակեպել էր. Չանախ Ավանդական և գունավոր Մոցարելլա Չեչիլ Ռիկոտա տարատեսակ պանիրների համտես։ Ալբումինային շոռից պատրաստած նոր տեսականին ուսանողուհու հետազոտական աշխատանքի արդյունքն է https://www.facebook.com/reel/1644553273152719

Դաս-միջոցառում

Գրականությունը ազգի ոգին է, իսկ Թումանյանը՝ այդ ոգու անզուգական արտահայտողը։ Այս խորը ընբռնումով էլ ԳՊԳՔ-ի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության I կուրսում «Հովաննես Թումանյան» թեման ամփոփվեց դաս- միջոցառմամբ։ Ուսանողները ներկայացրին նրա կյանքի, ստեղծագործության, կատարած հասարակական- քաղաքական դերի բազմաթիվ մանրամասներ, որոնք հագեցած էին… Կարդալ ավելին

«Պանիրների դասակարգումը և դրանց պատրաստման տեխնոլոգիական առանձնահատկությունները» թեմայով պրակտիկ դասընթաց

«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության դասախոս Հասմիկ Դադոյանը և ավարտական կուրսի ուսանողուհի Մարիամ Հարոյանը մասնակցել են «Պանիրների դասակարգումը և դրանց պատրաստման տեխնոլոգիական առանձնահատկությունները» թեմայով պրակտիկ դասընթացին՝ ձեռք բերելով պանրի նոր տեսակների պատրաստման վերբերյալ գործնական կարողություններ։ Դասընթացի ավարտին նրանց շնորհվեց հավաստագրեր

Դասընթաց-քննարկում

Նոյեմբերի 21-ին Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ «Հաղորդակցություն» թեմայով դասընթաց-քննարկում՝ քոլեջում սովորող ուսանողների և դասախոսների համար։ Ծրագիրը իրականացնում էր ԳՊԳՔ ուսանող Արամե Օհանյանը՝ Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում… Կարդալ ավելին

Հայկական դրամը 31 տարեկան է

«Ֆինանսներ» մասնագիտության II կուրսում կազմակերպվեց բաց դաս՝ «Հայկական դրամի ծնունդը» թեմայով։ Ուսանողները խմբային աշխատանքի մեթոդով հանգամանորեն ներկայացրին. Հայկական դրամի զարգացման փուլերը, Անկանխիկ հաշվարկների կիրառման առավելություններն ու թերությունները, Աֆորիզմներ փողի մասին, Խաղ- մրցույթ՝ տնտեսագիտական եզրույթների վերաբերյալ։

«Պաղպաղակի արտադրության կազմակերպում «մոդուլի վերջնարդյունքները.

ԱՀՈւ համակարգի ներդրմամբ «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողները ներկայացրին «Պաղպաղակի արտադրության կազմակերպում» Էլեկտրոնային ցուցադրություն՝ պաղպաղակի պատրաստման փուլերի, բաղադրիչների, տեսակների, արատների վերաբերյալ հաշվարկների կատարում Պիրսոնի քառակուսու մեթոդով