ԳՊԳ քոլեջի դասախոս Լ․Գուլաբյանի, կարիերայի ուղղորդման պատասխանատու Լ․Առաքելյանի և բուժքույր Լ. Մարտիրոսյանի ուղեկցությամբ քոլեջի ուսանողները ուսուցողական այց կատարեցին ՀՀ ներքին գործերի նախարարության Արտակարգ Իրավիճակների փրկարար Ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն և ՀՀ ՆԳՆ ԱԻ Փ/Ծ Գավառի թիվ 37 Հրշեջ փրկարարական ջոկատ, որտեղ ծանոթացան․
Հերթապահ մասի աշխատանքներին
Քաղաքացիական պաշտպանության ազդանշաններին
Արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչությանն իրազեկելու և տեղեկացնելու կարգին
Արտակարգ իրավիճակների ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելու տեխնիկային և անհրաժեշտ պարագաներին
Ըստ անհրաժեշտության կիրառվող մեքենաներին և դրանց օգտագործման ձևերին