ԳՊԳՔ-ի դասախոսներն ու ուսանողները մասնակցեցին «Հաղորդակցման էթիկետ» թեմայով հանդիպում-քննարկմանը, որը կազմակերպվել էր Գավառի Ուսուցողական կենտրոնի կողմից։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին արդյունավետ հաղորդակցության հիմնական սկզբունքները, անդրադարձ կատարվեց ակտիվ լսելու, ճիշտ և հարգալից հաղորդակցվելու, ինչպես նաև միջանձնային հարաբերություններում էթիկետի պահպանման կարևորությանը։