«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Ֆինանսներ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները անցկացրին գործնական պարապմունք, որի ընթացքում պատրաստեցին պաղպաղակ և «Չանախ» տեսակի պանիր։
📋«Ֆինանսներ» մասնագիտության ուսանողները իրականացրին դրանց ամբողջական ինքնարժեքի հաշվարկը։
📈Այս աշխատանքը ապահովեց միջմոդուլային կապի դրսևորում՝ համադրելով արտադրական և ֆինանսական գիտելիքները գործնական պարապմունքի ընթացքում։