ԳՊԳՔ «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության ուսանողները դասախոսներ Ռ. Ղազարյանի, Վ.Մնացականյանի և Պ. Հերգնյանի ուղեկցությամբ կատարեցին
Ճանաչողական այց «Zenifh Akademy/Զենիթ Ակադեմիա»։

Այցի նպատակն էր՝ ուսանողներին ներկայացնել վերականգնվող էներգետիկայի ոլորտում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները, սարքավորումները, կառավարման համակարգերը և ոլորտում պահանջվող մասնագիտական հմտությունները։

Ակադեմիայի պատասխանատուները ներկայացրին կազմակերպության կառուցվածքը, գործունեության ուղղությունները և մասնագիտական կրթության զարգացման իրենց մոտեցումները։

Ընդգծվեց լաբորատոր փորձարարության կարևորությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում։

Ուսանողներին ներկայացվեց արևային էլեկտրաէներգիայի ստացման ամբողջ գործընթացը՝

Ֆոտովոլտային վահանակների կառուցվածքը

Մոնտաժման պատշաճ պահանջները

Ինվերտորների տեսակը և աշխատանքի սկզբունքը

Մոնիթորինգի համակարգեր (online monitoring)

Արևային կայանների արդյունավետության հաշվարկման սկզբունքները։

Ուսանողները հնարավորություն ունեցան դիտարկելու PV մոդուլների տարբեր տեսակներ և իրականացնել վահանակների լարային չափումներ։

Շնորհակալություն ենք հայտնում «Զենիթ» ակադեմիային՝ ցուցաբերած հյուրընկալության համար։ Գնահատում ենք Ձեր մասնագիտական մոտեցումն ու արդյունավետ համագործակցությունը։