Ներկայացում «Աշխարհացույց» կրթական հարթակի հնարավորությունները և գործիքակազմը

Շնորհակալություն ենք հայտնում Գավառի ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Ամալյա Զոլյանին՝ Քոլեջ այցելելու և դասախոսական անձնակազմին «Աշխարհացույց» կրթական հարթակի հնարավորությունները և գործիքակազմը ներկայացնելու համար։ Ձեր ներկայացրած տեղեկատվությունն ու խորհուրդները արժեքավոր էին և մեծապես կնպաստեն ուսուցման գործընթացի զարգացմանը։ Քոլեջի տնօրենություն

Ֆոկուս-խմբային քննարկում

Այսօր մեր քոլեջում տեղի ունեցավ արդյունավետ և կառուցողական ֆոկուս-խմբային քննարկում։ Նպատակն էր՝ բացահայտել ուսանողների կարծիքները, առաջարկները և կարիքները՝ ուսուցման գործընթացի շարունակական բարելավման համար։ Քննարկվեց՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետությունը ուսանողների ներգրավվածությունը կրթական գործունեության մեջ ուսանող֊դասախոս հետադարձ կապի կարգավորումը Քոլեջում ուսանողական կյանքի… Կարդալ ավելին