Բաց դաս՝ «Անասնաբուժություն» մասնագիտություն II կուրս

«Անասնաբուժություն» մասնագիտության II կուրսի ուսանողների «Կենդանիների կլինիկական հետազոտում և դիսպանսերացում» ԱՀՈւ-ի վերջնարդյունքները բաց դասի շրջանակներում։ «Արոտ օգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի տնտեսությունում իրականացվեց. Հիվանդ կենդանու վաղաժամ բացահայտում Դիտում, զննում Բախում և լսում Ջերմաչափում Ներքին և արտաքին շոշափում Լորձաթաղանթների և ավշային հանգույցների… Կարդալ ավելին

Մասնակցություն միջազգային գիտաժողովի

03.05.2025թ-ին ԳՊՀ-ի կողմից կազմակերպած 28-րդ տարեկան միջազգային գիտաժողովին մասնակցեց նաև ԳՊԳ Քոլեջի դասախոս Վարդան Գարեյանը. Վ.Գարեյանը զեկույցով հանդես եկավ «Основние проблемы современного образования и перспективные направления развития» թեմայով. Հոդվածը ներկայացվեց «Մանկավարժական և հոգեբանական» մասնագիտական բաժանմունքում.

Բաց դռների օրեր

Մասնագիտական կողմնորոշման նպատակով սիրով դիմավորեցինք Գավառ համայնքի միջնակարգ և հիմնական դպրոցների 9-րդ դասարանների աշակերտներին։ Շնորհակալ ենք ակտիվ մասնակցության ու մեծ հետաքրքրության համար։

Կարիերայի տոնավաճառ

Մայիսի 1-ին մասնակցություն ունեցանք «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ի կողմից կազմակերպված «Աշխատանքի և կարիերայի» տոնավաճառին։ ԷՔՍՊՈ- ի շրջանակում ներկայացրինք ԳՊԳՔ ՊՈԱԿ-ի մասնագիտական ուղղությունները կրթական հնարավորությունները ուսանողական ձեռքբերումները Շնորհակալություն «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ին՝ հրավերի և ԳՊԳՔ- ի հետ սերտ համագործակցելու համար։

«Շրջանառության հարկի փոփոխությունները և դրանց ազդեցությունը փոքր ու միջին բիզնեսի վրա» թեմայով բաց դաս

Կարևորելով հարկ վճարողի առաքելությունը մեր երկրի զարգացման, հզորացման գործում, «Ֆինանսներ» մասնագիտության II կուրսի ուսանողների մասնակցությամբ, «ՀՀ հարկային օրենսդրություն» մոդուլի շրջանակում, դերային խաղի մեթոդով, իրականացվեց դաս-միջոցառում՝ «Շրջանառության հարկի փոփոխությունները և դրանց ազդեցությունը փոքր ու միջին բիզնեսի վրա» թեմայով։ Ուսանողները ներկայացրին. Տարբեր… Կարդալ ավելին

«Օրենքի ուժը» խորագրով՝ բաց դաս

«Ֆինանսներ» մասնագիտության I կուրսի ուսանողների մասնակցությամբ՝ «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում, կազմակերպվեց բաց դաս՝ «Օրենքի ուժը» խորագրով՝ նպատակ հետապնդելով ուսանողների մոտ բարձրացնել իրավագիտությունը և իրենց իրավունքները պաշտպանելու կարողությունը։ Ուսանողները ներկայացրին. Դատական համակարգի գործունեությունը ՀՀ-ում Փաստաբանակսն պալատի դերն ու գործունեությունը ՀՀ-ում Դատավորի և… Կարդալ ավելին

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգայի օրն է.

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգայի օրն է. Համագործակցելով ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Շ. Հակոբյանի հետ՝ Քոլեջում ևս անցկացվեց Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված դասընթաց։ Պատմամշակութային արժեքները պահպանելու, ուսումնասիրելու, հանրահռչակելու և օգտագործելու առաքելությունը բոլորինս է։

Ճանաչողական այց

ԳՊԳՔ -ի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության II կուրսի ուսանողները` կուրսղեկ Հասմիկ Ղաջոյանի ղեկավարությամբ, ճանաչողական այցով Երևանի Պատմության թանգարանում են Պտղաբերության,մայրության Աստվածուհին`ոսկեմայր Անահիտը, մոտ 6 ամսով Բրիտանիայի թանգարանից տեղափոխվել էր Հայաստան։ Մեր քոլեջի ուսանողները չէին կարող բաց թողնել Աստվածուհուն տեսնելու հնարավորությունը։