

Ուրախ ենք տեղեկացնել, որ ապրիլի 15-ից հայտարարվում են բաց դռների օրեր։ Դուք կարող եք անմիջապես քոլեջում ծանոթանալ ընդունելության պայմաններին, առկա մասնագիտություններին և դասավանդման մեթոդներին։ Ցանկության դեպքում դիմորդը կարող է նաև մասնակցել մասնագիտական դասերին՝ մասնագիտության ընտրության հարցում առավել ճիշտ կողմնորոշվելու համար։