Ս․թ․ դեկտեմբերի 14-ին Գավառի ակ. Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը հյուրընկալեց Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչներին։ Տեղեկատվական հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզի մի շարք ՄԿՈՒ հաստատություններ։
🗯Հանդիպմանը ներկա էր նաև գերմանական Վայնշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Արամ Արիստակեսյանը, ով կիսվեց նախագծեր գրելու իր փորձով և օգտակար խորհուրդներ տվեց ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներին։
🤝Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ հետևյալ հաստատություններից՝
🔸Գավառի ակ. Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջից,
🔸Գավառի պետական երաժշտական քոլեջից,
🔸Գավառի պետական բժշկական քոլեջից,
🔸Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջից,
🔸Վարդենիսի Բադեյան պետական քոլեջից,
🔸Վարդենիսի Բժշկա-հումանիտար քոլեջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *