Մասնագիտական կողմնորոշման նպատակով սիրով դիմավորեցինք Գավառ համայնքի միջնակարգ և հիմնական դպրոցների 9-րդ դասարանների աշակերտներին։ Շնորհակալ ենք ակտիվ մասնակցության ու մեծ հետաքրքրության համար։
Մասնագիտական կողմնորոշման նպատակով սիրով դիմավորեցինք Գավառ համայնքի միջնակարգ և հիմնական դպրոցների 9-րդ դասարանների աշակերտներին։ Շնորհակալ ենք ակտիվ մասնակցության ու մեծ հետաքրքրության համար։
Մայիսի 1-ին մասնակցություն ունեցանք «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ի կողմից կազմակերպված «Աշխատանքի և կարիերայի» տոնավաճառին։ ԷՔՍՊՈ- ի շրջանակում ներկայացրինք ԳՊԳՔ ՊՈԱԿ-ի մասնագիտական ուղղությունները կրթական հնարավորությունները ուսանողական ձեռքբերումները Շնորհակալություն «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ին՝ հրավերի և ԳՊԳՔ- ի հետ սերտ համագործակցելու համար։
Կարևորելով հարկ վճարողի առաքելությունը մեր երկրի զարգացման, հզորացման գործում, «Ֆինանսներ» մասնագիտության II կուրսի ուսանողների մասնակցությամբ, «ՀՀ հարկային օրենսդրություն» մոդուլի շրջանակում, դերային խաղի մեթոդով, իրականացվեց դաս-միջոցառում՝ «Շրջանառության հարկի փոփոխությունները և դրանց ազդեցությունը փոքր ու միջին բիզնեսի վրա» թեմայով։ Ուսանողները ներկայացրին. Տարբեր… Կարդալ ավելին
«Ֆինանսներ» մասնագիտության I կուրսի ուսանողների մասնակցությամբ՝ «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում, կազմակերպվեց բաց դաս՝ «Օրենքի ուժը» խորագրով՝ նպատակ հետապնդելով ուսանողների մոտ բարձրացնել իրավագիտությունը և իրենց իրավունքները պաշտպանելու կարողությունը։ Ուսանողները ներկայացրին. Դատական համակարգի գործունեությունը ՀՀ-ում Փաստաբանակսն պալատի դերն ու գործունեությունը ՀՀ-ում Դատավորի և… Կարդալ ավելին
Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգայի օրն է. Համագործակցելով ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Շ. Հակոբյանի հետ՝ Քոլեջում ևս անցկացվեց Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված դասընթաց։ Պատմամշակութային արժեքները պահպանելու, ուսումնասիրելու, հանրահռչակելու և օգտագործելու առաքելությունը բոլորինս է։
ԳՊԳՔ -ի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության II կուրսի ուսանողները` կուրսղեկ Հասմիկ Ղաջոյանի ղեկավարությամբ, ճանաչողական այցով Երևանի Պատմության թանգարանում են Պտղաբերության,մայրության Աստվածուհին`ոսկեմայր Անահիտը, մոտ 6 ամսով Բրիտանիայի թանգարանից տեղափոխվել էր Հայաստան։ Մեր քոլեջի ուսանողները չէին կարող բաց թողնել Աստվածուհուն տեսնելու հնարավորությունը։
«Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում»մասնագիտության ուսանողների ուսումնական պրակտիկայի ընթացքը «Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունները և պայմանները» մոդուլի շրջանակներում
ԳՊԳՔ-ի և Գավառի Հ. Թումանյանի անվ. N3 հ/դ-ի համագործակցության արդյունքում 7-րդ դասարանի սովորողները «Կաթնասունները որպես բիոսննդի աղբյուր Գավառ համայնքում»- նախագծային աշխատանքի շրջանակներում, Քոլեջի կաթնամթերքի ժամանակակից լաբորատորիայում, ստացան էկոլոգիապես մաքուր կաթնամթերք՝ «Չանախ» տեսակի պանիր
«Ֆինանսներ» մասնագիտության III կուրսի ուսանողներ Աղվանչո Բունաթյանը, Անի Միքայելյանը և Սիլվա Ղռեջյանը մասնակցել են ԳՊՀ-ի ուսանողական գիտական ընկերության կողմից նախաձեռնած ուսանողական միջազգային առցանց գիտաժողովին՝ ներկայացնելով իրենց հետազոտական աշխատանքը «Վճարահաշվարկային համակարգերի զարգացումը» թեմայով։ Ուսանողների կողմից ներկայացրած զեկույցը գիտաժողովի մասնակիցների կողմից արժանացավ… Կարդալ ավելին
Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադայի մասնակցության արդյունքներից