Այցելություն ՀՀ Ազգային Ժողով

ՀՀ Ազգային Ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակում Քոլեջի ուսանողներն ու դասախոսները նոյեմբերի 21-ին ծանոթացան խորհրդարանական անցուդարձին․ ԱԺ-ի նիստերի դահլիճի օթյակից հետևեցին խորհրդարանի արտահերթ նիստի աշխատանքին ԱԺ-ի թանգարանում ծանոթացան օրենսդիր մարմնի պատմությանը, իսկ գրադարանում՝ գրքային ֆոնդին և գրադարանից առցանց օգտվելու կանոններին… Կարդալ ավելին

Ուսանողության միջազգային օր

Արժևորելով ու կարևորելով ուսանողության դերը երկրի զարգացման գործում՝ մեր կրթօջախում ս/թ նոյեմբերի 16-ին մեծ ոգևորությամբ նշվեց Ուսանողության միջազգային օրը։ Քոլեջի շնորհալի ուսանողները հանդես եկան իրենց գեղեցիկ կատարումներով և հումորային բեմականացումներով։ ԳՊԳՔ-ի տնօրենությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում Գավառի պետական երաժշտական… Կարդալ ավելին

Ճանաչողական այց

Ճանաչողական այց՝ Մոսկվայի մշակութային գործնական կենտրոն «Մոսկվայի տուն» Ուսանողները ծանոթացան կենտրոնի մշակութային և գործնական կյանքի անցուդարձին Այցելեցին գրադարան Ծանոթացան ռուս և արտասահմանյան գրողների գործերին։

Մասնագիտական կողմնորոշում

16․11․2023թ-ին մասնագիտական կողմնորոշման նպատակով ԳՊԳՔ այցելեցին Գանձակ համայնքի N2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները․ աշակերտները տեղում ծանոթացան առաջարկվող մասնագիտություններին ընդունելության կարգին շենքային պայմաններին մասնակցեցին գործնական աշխատանքներին /դասախոս՝ Հ․ Դադոյան, գործատու դասախոս, մենթոր՝ Ա․ Հարությունյան, «Կաթի կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողներ/ քոլեջում… Կարդալ ավելին

Կարողության և հմտության ձեռքբերում

Կարողության և հմտության ձեռքբերում՝ «Մաստիտներ. բուժումը և կանխարգելումը» մոդուլի շրջանակում «Անասնաբուժություն» մասնագիտության ուսանողները «Մաստիտներ. բուժումն ու կանխարգելումը» մոդուլի ԱՀՈւ-ի շրջանակում այցելեցին տնտեսություններ և կատարեցին մաստիտների դասակարգում կաթնագեղձի հետազոտում մաստիտի որոշում՝ կալիֆորնիական թեստի միջոցով մաստիտի կանխարգելում և բուժում Դասախոս՝ Ա. Զարդարյան

«Այցելություն խելացի անասնաշենք»

«Անասնաբուժություն» մասնագիտության ուսանողները դասախոս Ա․ Զարդարյանի ուղեկցությամբ այցելեցին Հայրավանքի «Խելացի անասնաշենք», որտեղ ծանոթացան սիմենթալ և հոլշտեյն ցեղատեսակի խոշոր եղջերավոր կենդանիների պահվածքին, խնամքին և կերակրման առանձնահատկություններին

ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ԱՇՈւՆ

«ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ԱՇՈւՆ» Վահան Տերյանի կենդանի, նկարագեղ և մելամաղձոտ ստեղծագործությունները հնչեցին «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության I կուրսի ուսանողների շուրթերից։ Դասախոս՝ Լ․ Բունոյան https://www.facebook.com/100012390429305/videos/806238707923757

ԱՀՈւ-ի ընթացքը տնտեսությունում

Մոդուլ՝ «Վիրահատական միջամտություններ» Անասնաբուժություն» մասնագիտության ուսանողները «Վիրահատական միջամտություններ» մոդուլի ԱՀՈւ-ի շրջանակում տնտեսությունում կատարեցին միասմբակ և երկկճղակավոր կենդանիների կճղակների կտրում և մշակում՝ ցուցաբերելով սեփական կարողությունները։ Արդյունքում ուսանողները ձեռք բերեցին կճղակների խնամքի, կտրման և մշակման հմտություններ։ Դասախոս՝ Ա.Զարդարյան

Սեմինար-պարապմունք

Սեմինար-պարապմունք՝ «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպում» թեմաներով ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ Գավառի ՀՓՋ-ի հրամանատարի կողմից Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում անցկացվեց սեմինար-պարապմունք՝ «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպում» թեմաներով, որին մասնակցեցին քոլեջի ուսանողները… Կարդալ ավելին

Ամենօրյա թվեր, հաշիվներ, գրաֆիկներ

Ամենօրյա թվեր, հաշիվներ, գրաֆիկներ … Այսօր՝ ԳՊԳՔ֊ում, գործատու-դասախոս Ա. Շահզադյանի նախաձեռնությամբ, «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության III կուրսի ուսանողների մասնակցությամբ նշվեց հաշվապահի միջազգային օրը, որը համեմված էր հետաքրքիր հաշվապահական պատմություններով: Սիրելի’ հաշվապահ դասախոսներ, «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ սովորող նախկին և ներկա ուսանողներ, շնորհավորում… Կարդալ ավելին