ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ 🛞⚙
📚 Մոդուլ՝ «Ավտոտրանսպորտի էկոլոգիա», «Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններն ու պայմանները»։
🚍 ԳՊԳՔ-ի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության ուսանողների գործնական հմտությունների զարգացման և տեսական գիտելիքները իրական աշխատանքային գործընթացների հետ համադրելու նպատակով կազմակերպվել էր ուսումնական ճանաչողական այց, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան «Ալինա Վարդանյան» ԱՁ տեխզննման կայանում ծանոթանալու ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական վիճակի ստուգման և բնապահպանական անվտանգության ապահովման գործընթացներին։ 🏢
✅Ուսանողները մասնագետի ուղեկցությամբ հետևեցին ավտոմեքենաների արտանետվող գազերի ստուգման գործընթացին՝ ծանոթանալով արտանետվող վնասակար նյութերի քանակի որոշման մեթոդներին, կիրառվող չափիչ սարքավորումներին և ստուգման արդյունքների գնահատման սկզբունքներին։
✅ Հնարավորություն ունեցան դիտարկելու տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ստուգման գործընթացը, ծանոթացան ավտոմեքենայի արգելակային համակարգին, ղեկային կառավարման համակարգին, լուսային սարքերի, անվադողերի և այլ կարևոր հանգույցների տեխնիկական վիճակի ստուգման առանձնահատկություններին։
🎯 Այցը կարևոր նշանակություն ունեցավ ուսանողների մասնագիտական կողմնորոշման, գործնական կարողությունների զարգացման և տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման վերաբերյալ գիտելիքների ամրապնդման գործում։
👩🏼‍💼Դասախոս՝ Ռ․ Ղազարյան