ԿԳՄՍՆ-ն 2026-2027 ուսումնական տարին հայտարարել է Ընթերցանության տարի՝ «Ողջ տարին գրքի հետ» խորագրով։
📚 Նոյեմբեր ամսվա կարգախոսն է՝ «Մի վեպ, մեկ աշխարհ, հազարավոր մտքեր»։
👨‍🎓👩‍🎓 «Ֆինանսներ» մասնագիտության II կուրսի ուսանողները քննարկեցին մի ստեղծագործություն, որն իր գեղարվեստական արժեքից բացի ընթերցողի առջև բարձրացնում է կարևոր հարցեր․
✅ Ի՞նչ է տեղի ունենում մարդու հետ, երբ հարստությունը դառնում է կյանքի գլխավոր նպատակը։
✅ Ի՞նչ է տեղի ունենում ընտանիքի հետ, երբ սերը, վստահությունն ու փոխադարձ հարգանքը փոխարինվում են հաշվարկով։
✅ Ի՞նչ է տեղի ունենում հասարակության հետ, երբ մարդկային արժեքները հետին պլան են մղվում։
Դասախոս՝ Լ. Բունոյան