ԳՊԳՔ-ում տեղի ունեցավ բազկամարտի ներքոլեջային առաջնություն, որին մասնակցեցին քոլեջի բոլոր կուրսերի ուսանողները։ 💪
Մասնակիցները հանդես եկան չորս քաշային կարգերում՝ ցուցադրելով ուժ, տոկունություն և մարզական ոգի։
🎯 Առաջնության նպատակն էր ոչ միայն բացահայտել լավագույն մարզիկներին, այլև խթանել ուսանողների ֆիզիկական ակտիվությունը, սպորտի նկատմամբ հետաքրքրությունը և առողջ ապրելակերպի կարևորության գիտակցումը։
Մրցույթի ավարտին հաղթողները պարգևատրվեցին։🏆
🥇 👏 Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին՝ մաղթելով նորանոր մարզական հաջողություններ և հաղթանակներ։
👩🏼‍💼 Դասախոս Ա․ Գալստյան