ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 2026-2027
Սիրելի՛ դիմորդ, սկսի՛ր մասնագիտական ուղիդ մեզ հետ։
Մենք առաջարկում ենք աշխատաշուկայի պահանջներին համահունչ ժամանակակից մասնագիտություններ։
Ընտրի՛ր քո ապագան այսօր։
❇️Մեկնարկը՝ հուլիսի 10-ից
❇️Գործընթացը՝ դիմորդը էլեկտրոնային դիմում-հայտ է լրացնում hayt-college.emis.am համակարգում։
‼️Կարևոր
📑Ստորև ներկայացված է դիմում-հայտին կցվող փաստաթղթերի ցանկը.
🟩Անձը հաստատող փաստաթղթեր. անձնագիր, ID քարտ կամ ծննդյան վկայական
🟩ՀԾՀ. հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ)
🟩Կրթության համար հիմք հանդիսացող ավարտական փաստաթուղթ
🟩Տեղեկանք փաստացի բնակության վայրից
🟩Տեղեկանք ուսումնական հաստատությունից` վերջին երեք տարում սովորած և ավարտած լինելու վերաբերյալ(օտարերկրյա քաղաքացի հանդիսացող դիմորդների համար)
📸 4 Լուսանկար(3×4 չափսի)
🟩Արական սեռի դիմորդների համար. զինվորական կցագրման վկայական (եթե առկա է)
🟩Օրենքով սահմանված արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ (եթե այդպիսին կա)
◀️ Լրացուցիչ փաստաթղթեր.
✅ Դիմորդի ցանկությամբ և առկայության դեպքում դիմորդը կարող է ներբեռնել նաև հետևյալ փաստաթղթերը.
🔸աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը,
🔸իր նախընտրած որակավորման կամ մասնագիտության ոլորտում ձեռք բերած լրացուցիչ կրթական ծրագրի, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության համապատասխան վկայական, կամ հանրակրթական ծրագրերի շրջանակում կուտակած հետազոտական, նախագծային և այլ գործնական աշխատանքների փորձառության փաթեթ (պորտֆոլիո)։
✅ Դիմորդի հայտում ներկայացված կեղծ փաստաթղթերի և տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության։
◀️ Դիմումի մերժման հիմքերը.
✅ Դիմորդի դիմում-հայտը հիմնավորմամբ մերժվում է ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի կողմից, եթե՝
🔸դիմորդի դիմում-հայտը և/կամ փաստաթղթերը թերի են, և թերությունները դիմորդի կողմից չեն վերացվել այդ մասին նրան պատշաճ տեղեկացնելուց հետո՝ մինչև դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետից 3 ժամ առաջ,
🔸ավարտական փաստաթղթում առկա չէ իր նախընտրած որակավորման համար սահմանված մրցութային առարկայի գնահատականը, կամ տվյալ առարկան գնահատված է 1–3 միավոր՝ 10-բալային սանդղակով, իսկ 1–7 միավոր՝ 20-բալային սանդղակով։ Նշված հիմքով դիմում-հայտը մերժվում է նույն օրը՝ այդ մասին հասանելի եղանակով (հայտում նշված կապի միջոցով) տեղեկացնելով դիմորդին և միաժամանակ առաջարկելով այլընտրանքներ։
🔸Եթե դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ դիմորդների հայտերի թիվը մինչև 3-ով է պակաս սահմանված թվից, ապա քոլեջը կարող է հայտագրումը շարունակել ընդունելության երկրորդ փուլում, իսկ դրանից ավելի լինելու դեպքում՝ նույն օրը պատշաճ և հասանելի եղանակով (հայտում նշված կապի միջոցով) տեղեկացնում է դիմորդին տվյալ որակավորմամբ կամ մասնագիտությամբ խումբ (կուրս) չձևավորվելու հիմքով դիմումը մերժելու մասին՝ առաջարկելով այլընտրանքներ։
✅ Քոլեջի ընդունող հանձնաժողովը եռօրյա ժամկետում ուսումնասիրում, հաստատում կամ մերժում է Համակարգի միջոցով դիմորդների ներկայացրած հայտերը։
✅ Հաստատման դեպքում դիմորդը Համակարգի իր անձնական էջում տեսնում է այդ մասին հաղորդագրություն, իսկ չեղարկման դեպքում տեղեկանում է նաև չեղարկման պատճառի մասին։
✅ Ինքնաշխատ եղանակով ներբեռնված փաստաթղթերում սխալ կամ թերի տեղեկություններ հայտնաբերելու դեպքում դիմորդը կարող է փոխարինել կամ լրացնել ճիշտ փաստաթուղթը, ինչպես նաև խմբագրել իր դիմումը, իսկ մերժվելու դեպքում՝ վերացնել չեղարկման պատճառը և նորից ներկայացնել հայտը։
✅ Դիմորդի հայտը հաստատելու և ընդունելու պահից մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը դիմորդը կամ նրա ներկայացուցիչը քոլեջի ընդունող հանձնաժողով է ներկայացնում հայտում պարունակվող փաստաթղթերի բնօրինակները։ Սահմանված ժամկետում դրանք չներկայացնելու, կամ անհամապատասխանություն կամ կեղծիք հայտնաբերելու դեպքում քոլեջի ընդունող հանձնաժողովը չեղարկում է տվյալ դիմորդի հայտը։
✅ Դիմորդը կարող է դիմել մեկ քոլեջ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով։
🔹Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ։
Հասցե` Ք.Գավառ, Ազատության 38
📞 +374 26423402