բուֆետի մրցույթի հայտարարություն (1)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Բուֆետի տարածքի վարձակալության
«Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ»
ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝
քոլեջի բուֆետի տարածքը վարձակալության հանձնելու նպատակով
- մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը՝ 12.2026թ.,ժամը 1200
- մրցույթի կազմակերպչի անունը (անվանումը)՝ «Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ
- մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն)՝ Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ, Ազատության 38
- մրցույթի հաղթողին որոշելու կարգը՝ հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմանները
- մրցույթով վարձակալության տրվող տարածքի անվանումը, մրցույթի պայմանները՝ Բուֆետ, տարածքի մակերեսը՝ 15,5 քմ
- մեկնարկային վարձավճարը՝ ըստ 914-ն որոշման 8 կետի կազմում է 15000/տասնհինգ հազար / ՀՀ դրամ/, որը համարվելու է ամսական վճար։
- Մրցութային առաջարկները պետք է արտահայտված լինեն թվային ցուցանիշներով և փոքր չլինեն պետական գույքի վարձակալության տրամադրման մասին համապատասխան իրավական ակտով սահմանված նվազագույն արժեքից
- վարձակալության նախատեսվող ժամկետը՝ 3 տարի, բացառությամբ հուլիս և օգոստոս ամիսների, երբ ուսումնական գործընթաց չի իրականացվում
- մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն՝
- սննդի կազմակերպման ոլորտում առնվազն 5 (հինգ) տարվա աշխատանքային փորձ,
- գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ օրենքով սահմանված թույլտվություններ և փաստաթղթեր,
- պարտավորվում են գործունեությունը կազմակերպել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։
- Բուֆետի գործունեությունը պետք է ամբողջությամբ համապատասխանի ՀՀ առողջապահության նախարարի N 32-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ և սննդի կազմակերպման պահանջներին
Հաղթող մասնակիցը պարտավորվում է՝
- մինչև գործունեության մեկնարկը սեփական միջոցներով կատարել տարածքի անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, մասնավորապես՝
- դռան փոխարինում
- պատուհանի փոխարինում
- անհրաժեշտ հատվածում պատի կառուցում
- հատակի ամբողջական փոխարինում
- ներքին հարդարման աշխատանքների իրականացում
- տարածքն ամբողջությամբ ապահովել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, այդ թվում՝
- ցուցադրական սառնարան
- ցուցափեղկեր
- գործունեության համար անհրաժեշտ այլ գույք և տեխնիկական միջոցներ
- վճարել տարածքի օգտագործման հետ կապված բոլոր կոմունալ ծախսերը
- կրել օրենքով նախատեսված պետական վճարները, հարկերը և այլ պարտադիր վճարները,
- պահպանել քոլեջի ներքին կարգապահական կանոնները, անվտանգության և սանիտարահիգիենիկ պահանջները
- ապահովել, որ վաճառվող սննդամթերքը լինի անվտանգ, որակյալ, փաթեթավորված, մակնշված և օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառվող
- վաճառել միայն օրինական ծագում ունեցող, համապատասխան փաստաթղթերով հավաստված (անհրաժեշտության դեպքում՝ լիցենզավորված կամ համապատասխանության փաստաթղթերով ապահովված) արտադրանք
- պահպանել ողջ գործունեության ընթացքում առողջապահական և սննդամթերքի անվտանգության նորմերը
- Վաճառվող ապրանքների գները պետք է լինեն ողջամիտ և սոցիալապես ընդունելի՝ հաշվի առնելով, որ ծառայությունը նախատեսված է ուսանողների և քոլեջի աշխատակիցների համար
Մրցույթի մասնակցության հայտին կից՝ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես`
ա. գրավոր գնային առաջարկ
բ. նախավճարի մուծումը հաստատող անդորրագիր ՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ
գ. գործարար (ներդրումային) ծրագիր
դ. իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները, իսկ քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի կամ անձնագրի պատճենը,
ե. հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը).
Տարածքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են հրապարակվել լրացուցիչ տեղեկություններ.
ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Տարածքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:
Տարածքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերը՝ մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարով՝ անձամբ կամ փոստով: Փոստով ուղարկված հայտերը (ծրարները) ներկայացնելու վերջանաժամկետն է համարվում 21.12.2026թ.,ժամը 1200:
Սույն կարգի պահանջներին չհամապատասխանող հայտերն առանց ծրարը բացելու վերադարձվում են հայտը ներկայացնողին:
Տարածքի վարձակալության մրցույթի հայտատուները, մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է հայտերը ներկայացնելու կարգով՝ ծրարի վրա ավելացնելով «Փոփոխում» բառը: Տարածքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտի փոփոխության կամ վերադարձման մասին դիմումները ենթակա չեն քննարկման:
Տարածքի վարձակալության մրցույթի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում վճարում են մրցույթի մասնակցության նախավճարը` «Գավառի ակադեմիկոս Ա.Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի ՀՀ ՖՆ գործառնական վարչություն 900178000353 հաշվեհամարին :
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի վճարած նախավճարը ներառվում է մասնակցի առաջարկած գույքի վարձակալական վճարի գնի մեջ: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում՝ մրցույթը համարվում է չկայացած, իսկ վճարված նախավճարը «Գավառի ակադեմիկոս Ա.Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի կողմից ետ փոխանցվում է մասնակցի համապատասխան հաշվին։
Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցներին, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուներին մրցույթի մասնակցության նախավճարը վերադարձվում է հայտատուին մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա։
Հայտերը ներկայացվում է հայերենով թղթային և էլեկտրոնային տարբերակով
Մրցույթը տեղի կունենա ք. Գավառ, Ազատության 38 հասցեում, 2026 թ-ի դեկտեմբերի 21-ին ժամը 1200-ին ներկայանալ անձնագրով և կամ լիազորագրով։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Ջուլիետա Բոզոյան
Հեռախոս՝ 091777187
Էլ. փոստ՝ gavarqolej@mail.ru
Պատվիրատու՝ «Գավառի ակադեմիկոս Ա.Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ
Հավելված N 1
Գ Ն Ա Յ Ի Ն Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ
ՀՀ դրամ
| Չափա-
բաժինների համարները |
Աշխատանքի անվանումը | Արժեք (ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումարը)
/տառերով և թվերով/ |
ԱԱՀ**
/տառերով և թվերով/ |
Ընդհանուր գինը
/տառերով և թվերով/ |
| 1 | 2 | 3 | 4 | 5=3+4 |
| 1 | բուֆետի տարածքը վարձակալություն | |||
___________________________________________ _____________
մասնակցի անվանումը (ղեկավարի պաշտոնը, անուն ազգանունը) ստորագրությունը