Գործելով հանուն բնության. COP17-ին նվիրված դաս-միջոցառումը ոգեշնչող էր.

Երիտասարդ սերնդի ձայնը, մտահոգություններն ու թարմ գաղափարները միավորվել էին մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ պահպանել մեր մոլորակի կանաչ ապագան:


Օրվա ամենահուզիչ և խորհրդանշական պահը՝ ապագայի տեսլականը ներկայացնող «Էկո-քոլեջի» մակետի հանդիսավոր բացումն էր, որը ոչ միայն ստեղծագործական աշխատանք է, այլև մեր հանձնառությունը՝ կառուցելու ավելի կանաչ, էներգաարդյունավետ և բնության հետ ներդաշնակ միջավայր: Հավատում ենք, որ մեծ փոփոխությունները սկսվում են հենց այսպիսի նախաձեռնություններից:


Դասախոս՝ Լ.Գուլաբյան