🧀 Համի նոր բացահայտումներ «Պանրի արտադրության կազմակերպում» մոդուլի շրջանակում
Մեր ուսանողները հերթական անգամ ապացուցեցին, որ պանրագործությունը ոչ միայն տեխնոլոգիա է, այլ նաև ստեղծագործություն։ Այս անգամ պատրաստվել է համեղ և յուրահատուկ հալած պանիր, որը ստացել է նոր համային երանգներ հատուկ հավելումների շնորհիվ։
🧀 Հալած պանրի դասական տարբերակը համալրվել է՝
🍄 սնկով,
🔴 կարմիր պղպեղով։
Յուրաքանչյուր տարբերակ առանձնանում էր իր բույրով, համային հագեցվածությամբ և հետաքրքիր համադրությամբ։ Ուսանողները ոչ միայն ուսումնասիրեցին հալած պանրի արտադրության տեխնոլոգիական գործընթացը, այլև փորձարկեցին նոր բաղադրատոմսեր՝ համադրելով ավանդական ու ժամանակակից մոտեցումները։
📚 Գործնական աշխատանքների միջոցով ձևավորվում են մասնագիտական հմտություններ, ստեղծագործ մտածողություն և նորարարական գաղափարներ, որոնք ապագա տեխնոլոգների կարևոր առավելություններից են։
🧑‍🍳🧀 Սովորում ենք, ստեղծում ենք և համի նոր պատմություններ գրում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *