📚Ճանաչողական այց
ԳՊԳՔ-ի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության III կուրսի ուսանողները Ռ. Ղազարյանի նախաձեռնությամբ մասնագիտական ճանաչողական այց իրականացրեցին Urban Logistic Services համալիրում, որի ընթացքում ուսանողները ULS վաճառքի բաժնի ղեկավար Անահիտ Նալչաջյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին և ծանոթացան պահեստային համալիրի գործունեությանը։ 🚛🏢
Կարևորվեց.
✅արդի լոգիստիկ լուծումները և հիմնախնդիրները «Լոգիստիկայի հիմունքներ» մոդուլի շրջանակներում 🚚📊
✅բեռների ընդունման, պահեստավորման և բաց թողման գործառույթները «Բեռնագիտություն» մոդուլի շրջանակներում 📦🏗️
✅ապրանքների արտահանման սկզբունքները «Միջպետական փոխադրումներ» մոդուլի շրջանակում։ 🌍🚛
Շնորհակալություն Urban Logistic Services կազմակերպության անձնակազմին՝ ի դեմս Մ. Առաքելյանի, ջերմ ընդունելության, տպավորիչ հանդիպման և կարևոր մասնագիտական գիտելիքներ փոխանցելու համար։ 🤝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *