Ստեղծարար մտքի և ջանասիրության հաղթանակը




Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ «ֆինանսներ» մասնագիտության I կուրսի ուսանողուհի Հասմիկ Գալստյանը քոլեջի դասախոս Լ. Գուլաբյանի ղեկավարությամբ մասնակցել է «Այբ» դպրոցի կողմից կազմակերպած «Ապագան կերտենք գիտությամբ» Գագիկ Գրիգորյանի անվան 4-րդ համադպրոցական գիտաժողովին՝ ներկայացնելով «Վիտամին C-ի քանակի որոշումը նարնջի հյութի տարբեր նմուշներում և դրա կայունության գնահատումը ջերմաաստիճանային գործոնից կախված» թեմայով հետազոտական աշխատանք կենսաբանություն առարկայից և գրավել 2-րդ պատվավոր հորիզոնականը՝

«Բանավոր զեկույց» անվանակարգում։
Այս հաղթանակը վկայում է ուսանողի վերլուծական մտքի, հետազոտական հմտությունների և կրթօջախում ստացած որակյալ գիտելիքների մասին ։

Այս հաղթանակը ևս մեկ ապացույց է, որ նպատակասլացությունն ու աշխատասիրությունը, սերը գիտության հանդեպ՝ մեր ապագայի գրավականն են ։
