ԳՊԳ Քոլեջում անցկացվեց
«С чего начинается родина» խորագիրը կրող միջոցառումը, որը կազմակերպվել էր ռուսաց լեզվի դասախոս Հ. Ղաջոյանի նախաձեռնությամբ` «Ֆինանսներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների կողմից։
📌Միջոցառման նպատակն էր` ամփոփել ընտանիք,ծննդավայր, հայրենիք թեմաները։
📌Միջոցառման շրջանակներում ներկայացվեց
✅Հայաստանը որպես հայրենիքի սկիզբ` իր տեսարժան վայրերով,մշակույթով և խոհանոցով։
✅Ծննդավայր Գավառը որպես հայրենիքի սկիզբ` իր ավանդական ուտեստներով։
✅Ընտանիքը որպես հայրենիքի սկիզբ`իր կենցաղով, սովորույթներով և ավանդույթներով` օրինակ ունենալով ուսանողների ընտանեկան պատմություններն ու սովորույթները։
📌Միջոցառման կազմակերպման ընթացքում ուսանողներն այցելել էին
✅Գավառի համայնքապետարան,
✅Գավառ քաղաքում գործող Մարդոյանների և Դաբաղյանների հյուրատներ,
✅Գավառի պատկերասրահ,որտեղ գտել էին իրենց հուզող և հետաքրքրող հարցերի պատասխանները և այդ ամենի մասին ունեցան գեղեցիկ ցուցադրություն։
😊Միջոցառումն ուղեկցվեց գեղեցիկ երաժշտական կատարումներով և Գավառի ավանդական անուշաբույր ուտեստների հյուրասիրությամբ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *