Սիրելի՛ ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ և հատկապես առաջին կուրսեցիներ.
Սեպտեմբերյան այս հիասքանչ տոնին լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում ենք բոլորիդ։
Կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային մտածողության ուրույն դրսևորումներից է, և պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր, տոնական, ոգևորիչ է լինում: Այն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին կուսրեցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում քոլեջ։ Նրանց ենք հղում մեր առանձնահատուկ շնորհավորանքները։
Քոլեջի տնօրենություն