«Անասնաբուժություն» և «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողները ճանաչողական և մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելեցին Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան։
Այցի շրջանակներում գտնվեցին ՀԱԱՀ-ի բոլոր մասնագիտական լաբորատորիաներում։
Այցելեցին ուսումնական ջերմատուն և անասնաբուժական ամբիոն։ Անասնաբուժական կլինիկաներում ծանոթացան ժամանակակից մուլյաժներին և սարքավորումներին, մասնակցեցին օպերատիվ վիրաբուժության գործնական աշխատանքներին։