12.04.2024 Hayk Asatryan Ուսանողական խորհուրդը առանցքային դեր է խաղում ակտիվ ուսումնական միջավայր ստեղծելու գործում: Այստեղ ուսանողության ձայնը, ձգտումներն ու մտահոգությունները, մտքերն ու ցանկությունները միավորվում են, և դառնում նախաձեռնություններ։ Ուսանողական խորհուրդը զգալի պատասխանատվություն է կրում իրենց ջանքերը ղեկավարելու և հասակակիցների հավաքական շահերը ներկայացնելու գործում: Դե ինչ՝ հայտարարում ենք նոր փուլ՝ դեպի պայծառ, անհոգ, ուրախ և ձեռքբերուներով լի ուսանողական կյանք։ Շնորհավորում ենք Մանվել Գևորգյանին ուսանողական խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ, մաղթում բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ ԳՊԳՔ ուսանողների կրթական շահերի։