ԳՊԳՔ հայոց լեզվի և գրականության դասախոս Լ. Բունոյանի նախաձեռնությամբ, գրքի տոնի և մայրենի լեզվի միջազգային օրվա շրջանակներում կազմակերպվել էր միջոցառում և մրցույթ-վիկտորինա՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակին։
Միջոցառման նպատակն էր ընթերցանության և գրքի նկատմամբ սերը ժառանգել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականությանն ու հոգևոր մշակույթին։
Առանձնակի կարևորությամբ խոսվեց մայրենի լեզվի մասին, արժևորվեց մեր անգին հարստությունը, հարուստ բառապաշարը։
Քոլեջի աշխատակազմը և միջոցառման մասնակիցները՝ պահպանելով ավանդույթը, կրթօջախի գրադարանին նվիրեցին մեծն բանաստեղծի գրքերից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *