ԳՊԳՔ-ի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության II և III կուրսերի ուսանողները իրենց մասնակցությունն ունեցան «Կրթություն և կարիերա Էքսպո 2023» 22-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին։

Ուսանողները մասնակցեցին տարբեր վարպետաց դասերի։

Հանդիպումն ավարտվեց սեմինար-քննարկումով։

Կազմակերպվեց խաղ, որի արդյունքում հաղթող ճանաչվեց ԳՊԳՔ-ի ուսանողուհի Սվետլանա Ասոյանը և արժանացավ AGCtour ուսանողական ընկերության առաջիկա արշավի մասնակցության հրավերի։