ԳՊԳ քոլեջում «Անասնաբուժություն» մասնագիտության աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման վերջնարդյունքները, և ուսուցման արդյունավետությունը ստուգելու նպատակով քոլեջի որակի ստորաբաժանման և ուսումնական մասի կողմից իրականցվեց ներքոլեջային մշտադիտարկում, որի ընթացքում ուսանողները ներկայացրին․
✅Քոլեջի Անասնաբուժության լաբորատորիայում առկա ուսումնական ռեսուրսները և դրանք կիրառեցին մշտադիտարկման ընթացքում
✅Ուսումնառության ընթացքում վիրահատական միջամտություններ, արյունառություն, վակցինացում, ներարկումներ, սիստեմայի միացում, եղջերահատում, ամորձահատում, կճղակների մշակում կատարելու վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները, գործնականում կիրառելու կարողությունները
✅Հանրապետության «Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում «Բրուցելոզ» հիվանդությունը բացահայտելու նպատակով արյունառություն կատարելու և լաբորատորիայում «Ռոզբենգալ» եղանակով հետազոտելու կարողությունները։
Դասախոս՝ Ա. Զարդարյան
Մենթոր՝ Դ. Հովեյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *