Այցելություն «ԲԱՅԱԶԵՏ ԱԳՐՈ» ՍՊԸ

Այցելություն «ԲԱՅԱԶԵՏ ԱԳՐՈ» ՍՊԸ «Անասնաբուժություն» մասնագիտության ուսանողները այցելեցին «ԲԱՅԱԶԵՏ ԱԳՐՈ» ՍՊԸ սպանդանոց, որտեղ ծանոթացան. սպանդանոցի պայմաններին տեխնիկական միջոցներին և սարքավորումներին մասնակցեցին սպանդի պրոցեսին սպանդանոցի անասնաբույժի հետ կատարեցին օրգանների հետսպանդային հետազոտություն։ Դասախոս՝ Ա. Զարդարյան

Ամփոփիչ դաս

Ամփոփիչ դաս՝ «Համակարգչային օպերատորություն» մոդուլի և ուսումնական պրակտիկայի շրջանակներում. Կիրառելով համակարգչային տեխնիկա և վերջինիս ծրագրային հնարավորությունները, համացանցային ռեսուրսներից օգտվելու հմտություններն ու կարողությունները՝ ուսանողները ներկայացրին ռեֆերատներ և սահիկաշարեր տարբեր արդիական թեմաներով։ Դասախոս՝ Գ. Համբարձումյան

Վարպետաց դաս

 Վարպետաց դաս՝ «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների մասնակցությամբ Ուսանողները պատրաստեցին. «Չանախ» պանիր Զտած պանրից ստացան ավանդական, հայկական թել պանիր Մածուն Թթվասեր Յոգուրտ Կազմակերպվեց համտես, որի ընթացքում բարձր գնահատվեց ուսանողների կողմից պատրաստած արտադրանքների որակը։ Դասախոս՝ Հ.… Կարդալ ավելին

Հայկական հարցի շրջափուլերի վերլուծություն

Ուսանողների կողմից վեր հանվեց. «Հայկական հարց» հասկացությունը Հայկական հարցի բովանդակությունը 17-19-րդ դարերում Հայկական հարցի բովանդակությունը 19-20-րդ դարերում Հայկական հարցի բովանդակությունը 20-21-րդ դարերում ԼՂ հիմնախնդիրը՝ որպես հայկական հարցի շրջադարձային փուլ։ Ծավալվեց բուռն բանավեճ, որի ընթացքում հնչեցին հարցի լուծման տարբեր ուղիներ։ Դասախոս՝… Կարդալ ավելին

Ամփոփիչ դաս

Ամփոփիչ դաս «Ապահովագրության հիմունքներ» մոդուլից՝ դերային խաղի մեթոդով Ուսանողները ներկայացրին. տարբեր իրավիճակներ՝ ապահովագրության տեսակների վերաբերյալ, բացահայտելով իրենց կարողությունները պրոբլեմային հարցեր լուծելիս գործողություններ, որոնց ընթացքում ձևավորվեցին ուսանողների սեփական մոտեցումներն ու համոզմունքները, հույզերը, միջանձնային հաղորդակցության հմտությունները ուսանողներին հասկանալու, կարեկցելու, ապրումակցելու կարողությունները կշռադատման… Կարդալ ավելին

Այցը Միքայելյանների» Պանրի մառան» արտադրամաս

«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողների հերթական այցը Միքայելյանների» Պանրի մառան» արտադրամաս։ Ուսանողները տեղում ծանոթացան․ նոր արտադրվող պանրի տեսակներին պատրաստվող պինդ պանիրների տեխնոլոգիաներին՝ հասունացում հայկական կոնյակով գինով խաղողի տերևով տարբեր խոտաբույսերով

ԱՀՈւ

ԱՀՈւ «Արհեստական սերմնավորում» մոդուլի շրջանակներում «Անասնաբուժություն» մասնագիտության ուսանողները «Արհեստական սերմնավորում» մոդուլի շրջանակներում այցելեցին «Արոտ օգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի տնտեսություններ, որտեղ՝ անցկացրեցին ռեկտալ հետազոտություն տեսակավորեցին հղի, ամուլ և հղիության պատրաստ խոշոր եղջերավոր կենդանիներին կատարեցին արհեստական սերմնավորում՝ հետևելով արհեստական սերմնավարման անցկացման կարգին… Կարդալ ավելին