«Հայաստանում աշխատուժի զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացվեց «Փափուկ հմտություններ» թեմայով դասընթացը։
«Հայաստանում աշխատուժի զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացվեց «Փափուկ հմտություններ» թեմայով դասընթացը։
22.03.2024թ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում քոլեջի ավարտական կուրսերի ուսանողների և ՄՍԾ կենտրոնի աշխատակցի հետ։ Ուսանողներին ներկայացվեց աշխատաշուկայի վիճակի, թափուր աշխատատեղերի, Միասնական սոցիալական ծառայության աշխատաշուկայում ունեցած դերակատարության մասին տեղեկատվություն, ինչպես նաև զբաղվածության կարգավորման պետական ծրագրերը։… Կարդալ ավելին
«Անասնաբուժություն» և «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողները ճանաչողական և մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելեցին Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան։ Այցի շրջանակներում գտնվեցին ՀԱԱՀ-ի բոլոր մասնագիտական լաբորատորիաներում։ Այցելեցին ուսումնական ջերմատուն և անասնաբուժական ամբիոն։ Անասնաբուժական կլինիկաներում ծանոթացան ժամանակակից մուլյաժներին և սարքավորումներին, մասնակցեցին օպերատիվ… Կարդալ ավելին
Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, «Հայաստանում աշխատուժի զարգացում» ծրագրի շրջանակում, սկսեց իրականացնել «Ձկնաբուծություն» և «Հացատեսակների և հրուշակեղենի արտադրություն» թեմաներով դասընթացները։
«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողները հանդիպում ունեցան «Արարատյան կաթնամթերք» «ԽԱՔ» ՍՊԸ-ի տեխնոլոգ Ա. Խալաթյանի հետ։ Հանդիպման ընթացքում ուսանողները մասնագետին ուղղեցին կաթնամթերքների արտադրությանը վերաբերվող տարբեր հարցեր, բացահայտեցին պաղպաղակի արտադրության առանձնահատկությունները։ Հանդիպումն արդյունավետ էր և ուսանելի։
«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության շրջանավարտների պետական ամփոփիչ ստուգման ընթացքը քոլեջում. Ուսանողները ներկայացրեցին ըստ ՊԿՉ-ի շրջանավարտներին ներկայացվող կարողություններն ու հմտությունները՝ ապահովելով ուսումնառության վերջնարդյունքները։ Շրջանավարտներն ստացան աշխատաշուկա մուտք գործելու ուղեգիր։
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈւ ՕՐ Միմյանց գիրք նվիրելը գեղեցիկ ավանդույթ է, և լավ գիրքը ամենացանկալի ու հաճելի նվերների շարքում է։ Գիրք նվիրելու օրը ընտրված է՝ ի պատիվ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա։ Տոնի նպատակն է ընթերցանության և գրքի նկատմամբ սերը ժառանգել նոր սերունդներին։
Այցելություն «ԲԱՅԱԶԵՏ ԱԳՐՈ» ՍՊԸ «Անասնաբուժություն» մասնագիտության ուսանողները այցելեցին «ԲԱՅԱԶԵՏ ԱԳՐՈ» ՍՊԸ սպանդանոց, որտեղ ծանոթացան. սպանդանոցի պայմաններին տեխնիկական միջոցներին և սարքավորումներին մասնակցեցին սպանդի պրոցեսին սպանդանոցի անասնաբույժի հետ կատարեցին օրգանների հետսպանդային հետազոտություն։ Դասախոս՝ Ա. Զարդարյան
ՇնՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈւՐԲ ԾՆՈւՆԴ 2024թ-ը թո՛ղ լինի խաղաղության, հաջողությունների և նպատակների իրականացման տարի
Ամփոփիչ դաս՝ «Համակարգչային օպերատորություն» մոդուլի և ուսումնական պրակտիկայի շրջանակներում. Կիրառելով համակարգչային տեխնիկա և վերջինիս ծրագրային հնարավորությունները, համացանցային ռեսուրսներից օգտվելու հմտություններն ու կարողությունները՝ ուսանողները ներկայացրին ռեֆերատներ և սահիկաշարեր տարբեր արդիական թեմաներով։ Դասախոս՝ Գ. Համբարձումյան