Տեսությունից դեպի պրակտիկա. ժամանակակից կրթության նոր հորիզոնները «ՄԱՎԵՏԱ» ծրագրի հետ
Քոլեջի դուալ կրթական ծրագրի ղեկավար Գ. Մարուխյանը և «Անասնաբուժություն»մասնագիտության դասախոս Ա. Զարդարյանը նոյեմբերի 10–11-ին մասնակցել են «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ արդիականացում (ՄԱՎԵՏԱ)» ծրագրի շրջանակում անցկացված «Դուալ կրթության ծրագրերում ներգրավված դասավանդողների կարողությունների զարգացման դասընթացին», որը վարում էր դասընթացավար Յոհաննես Բրունները:
Ինչպե՞ս դարձնել գործնական ուսուցումն ավելի արդյունավետ, իսկ դուալ կրթության կապը տեսության և պրակտիկայի միջև՝ առավել ամուր: Այս և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ ծավալված երկօրյա արդյունավետ աշխատանքների ընթացքում քննարկվեցին և գործնականում մշակվեցին՝
🔹 Արդյունավետ դասավանդման և ուսումնառության վեց սկզբունքները
🔹 Ուսանողների նախնական գիտելիքների և կարողունակությունների զարգացման գործիքակազմը
🔹 Ինքնուղղորդված և համագործակցային ուսուցման մեթոդները (այդ թվում՝ Group Jigsaw-ը)
🔹 Ուսումնական միավորի պլանավորման և ուսումնառության փաստաթղթավորման լուծումները
🔹 Դասավանդողների, հրահանգիչների և ուսանողների միջև արդյունավետ համագործակցության ու հետադարձ կապի մոտեցումները
🤝 Խորին շնորհակալություն ենք հայտնում ՄԱՎԵՏԱ ծրագրի թիմին և դասընթացավար Յոհաննես Բրուններին՝ արդյունավետ, հագեցած ու գործնական դասընթացի կազմակերպման, ինչպես նաև մասնագիտական փորձի ու նորարարական գործիքների փոխանցման համար:
🌟 Շարունակական զարգացումն ու համագործակցությունը ժամանակակից կրթության կարևոր հիմքն են, որոնք ուղղակիորեն նպաստում են ուսանողների որակյալ մասնագիտական ապագային: