ԳՊԳՔ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցության շրջանակում քոլեջում շարունակվում են իրականացվել վերապատրաստման դասընթացներ։

Օրվա թեման էր՝ «Իրական վարժանքի նախագծում և իրագործման պլանի մշակում»։

Ամփոփվեց երկշաբաթյա վերապատրաստման ընթացքում ձեռք բերված գիտելիքները, և խմբային մեթոդով ներկայացվեց իրական վարժանքի սցենարը։
Կարևորում ենք այս նախագծի դերը համայնքների և ճգնաժամային իրավիճակներում պատրաստվածության և դիմակայունության բարձրացման տեսանկյունից։

Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սաթենիկ Մնացականյանին և դասընթացավար Մարիա Օվումյանին՝ արդյունավետ համագործակցության, մասնագիտական բարձր պատրաստվածության և բովանդակալից ու արժեքավոր վերապատրաստման դասընթացի անցկացման համար։