🔥 Կրակից դեպի վերականգնում.
«Հոգեբանական աջակցությունը ճգնաժամային իրավիճակներում»
Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում ԱՌԿ պլանի շրջանակում տեղի ունեցավ հերթական կարևոր և թեմատիկ հանդիպում-քննարկումը՝ նվիրված հրդեհի և արտակարգ իրավիճակների ժամանակ հոգեբանական աջակցության տրամադրման հմտություններին։
Արտակարգ իրավիճակներում մարդու ուղեղն ու ֆիզիոլոգիան ենթարկվում են սուր սթրեսի (ամիգդալայի գրավում, կոգնիտիվ բլոկադա), որտեղ սովորական խրատներն ու արհեստական սփոփանքը ոչ միայն չեն օգնում, այլև խորացնում են տագնապը։
Հանդիպման ընթացքում մանրամասն վերլուծվեցին այն գործնական քայլերն ու մոտեցումները, որոնք անհրաժեշտ են ճգնաժամային պահերին ճիշտ արձագանքելու համար.
✅Ֆիզիկական անվտանգություն և հստակություն 🛡
✅Էմոցիոնալ վավերացում (PEARLS շրջանակ) 🤝
✅Կարեկցանքի հոգնածության (Compassion Fatigue) կանխարգելում. Աջակցող մասնագետներին նույնպես անհրաժեշտ է պարբերական վերականգնում (Recharge), քանի որ սպառված մարդը չի կարող լույս տալ։ ⚖
✅Տոկունության և վերականգնման սյունները 🏛
💬«Ճգնաժամի պահին ձեր խոսքը կարող է դառնալ միակ հենման կետը խուճապի մեջ հայտնված մարդու համար: Մենք չենք կարող չեղարկել անցյալը, բայց մեր գրագետ ներկայությունն ու անվտանգ տարածք ստեղծելու կարողությունը օգնում են տուժածին վերաչինելու իր կյանքը:»