«Գիտելիքը ուժ է, երբ այն կիրառվում է և կիսվում հարազատ կրթական միջավայրում»։
Քոլեջի դասախոսական կազմի և ուսանողների դատին հանձնվեց «Ֆինանսներ» մասնագիտության I կուրսի ուսանողուհի Հասմիկ Գալստյանի կողմից իրականացված հետազոտական աշխատանքը կենսաբանություն առարկայից՝ դասախոս Լուսինե Գուլաբյանի ղեկավարությամբ։
«Այբ» դպրոցի կողմից կազմակերպված «Ապագան կերտենք գիտությամբ» Գագիկ Գրիգորյանի անվան 4-րդ համադպրոցական գիտաժողովում ուսանողուհին գրավել է 2-րդ պատվավոր հորիզոնականը՝
«Լավագույն բանավոր զեկույց» անվանակարգում: 
Հանդիպման հիմնական շեշտադրումներն ու արդյունքները.
«Վիտամին C-ի քանակի որոշումը նարնջի հյութի տարբեր նմուշներում և դրա կայունության գնահատումը ջերմաստիճանային գործոնից կախված»
Աշխատանքի ներկայացումը մեծ մոտիվացիա հանդիսացավ ներկա գտնվող մյուս ուսանողների համար՝ խթանելով նրանց հետաքրքրությունը հետազոտական աշխատանքի հանդեպ։