Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ քոլեջի և «Հավատարիմ Գործընկեր» հաշվապահական գործընկերության հետ համագործակցության շրջանակներում «Ֆինանսներ» մասնագիտության III կուրսի ուսանողուհիներ Անգելինա Պարոնիկյանը և Լիլյա Հարությունյանը աշխատանքի են ընդունվել ընկերությունում։ Շնորհավորում ենք նրանց և մաղթում արդյունավետ աշխատանք, մասնագիտական առաջընթաց և նորանոր ձեռքբերումներ։