«Ֆինանսներ» մասնագիտության III կուրսի ուսանողներ Աղվանչո Բունաթյանը, Անի Միքայելյանը և Սիլվա Ղռեջյանը մասնակցել են ԳՊՀ-ի ուսանողական գիտական ընկերության կողմից նախաձեռնած ուսանողական միջազգային առցանց գիտաժողովին՝ ներկայացնելով իրենց հետազոտական աշխատանքը «Վճարահաշվարկային համակարգերի զարգացումը» թեմայով։
Ուսանողների կողմից ներկայացրած զեկույցը գիտաժողովի մասնակիցների կողմից արժանացավ գնահատանքի, ովքեր կարևորեցին ընտրված թեմայի արդիականությունը և նորույթ պարունակող առաջարկություններ ներկայացնելու կարողությունները։
Հետազոտական աշխատանքի ղեկավար Քոլեջի դասախոս՝ Վ.Գարեյան