Փետրվարի 13-ին ԳՊԳՔ-ի «ֆինանսներ» մասնագիտության I կուրսի ուսանողների մասնակցությամբ կայացավ բաց դաս HTML նշադրման լեզվի վերաբերյալ (դասախոս Ա․ Բալագոզյան)։

Ուանողները տեսասահիկների միջոցով ներկայացրին լեզվի հիմնական բաղադրիչները (թեգերը) և վերջիններիս նշանակությունը։

Դասի երկրորդ մասում ուսանողները խմբերով ցույց տվեցին իրենց ստեղծած կայքերը՝ նկարագրելով դրանց ֆունկցիոնալությունն ու կիրառման ոլորտները։

Դասի վերջում թեման ամփոփվեց խաղ-մրցույթի ձևաչափով։