1929 թվականին Նոր Բայազետում հիմնադրվեց Անասնաբուծական անասնաբուժական տեխնիկումը, այսօրվա <Գավառի ակ․ Ա․Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ> ՊՈԱԿ-ը:
1971 թիվ – տեխնիկումը, միավորվելով Կամոյի սովխոզին, վերակազմավորվեց որպես Սովխոզ տեխնիկում:
1992 թիվ – պայմանավորված սեփականաշնորհման գործընթացով և տնտեսական բարեփոխումներով` վերակազմավորվեց Կամոյի գյուղատնտեսական տեխնիկումի:
1996 թիվ -ապրիլից վերանվանվեց ՀՀ Գյուղ. նախարարության «Գավառի ակ. Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ»:
2002թ. դեկտեմբերից վերանվանվեց ՀՀ Գյուղ. նախարարության «Գավառի ակ. Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ:
2012 թվականի սեպտեմբերից վերանվանվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ:
Իր գոյության 89 տարիների ընթացքում քոլեջը տվել է շուրջ 20600 շրջանավարտ, որոնք դարձել են արտադրության հմուտ կազմակերպիչներ, շատերը` տարբեր ոլորտների ղեկավար աշխատողներ: Այն գյուղատնտեսական ուղղվածությամբ մարզում միակ ուսումնական հաստատությունն է: