Ստեղծարար մտքի և ջանասիրության հաղթանակը 🎉✨
📚🔬 Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ «ֆինանսներ» մասնագիտության I կուրսի ուսանողուհի Հասմիկ Գալստյանը քոլեջի դասախոս Լ. Գուլաբյանի ղեկավարությամբ մասնակցել է «Այբ» դպրոցի կողմից կազմակերպած «Ապագան կերտենք գիտությամբ» Գագիկ Գրիգորյանի անվան 4-րդ համադպրոցական գիտաժողովին՝ ներկայացնելով «Վիտամին C-ի քանակի որոշումը նարնջի հյութի տարբեր նմուշներում և դրա կայունության գնահատումը ջերմաաստիճանային գործոնից կախված» թեմայով հետազոտական աշխատանք կենսաբանություն առարկայից և գրավել 2-րդ պատվավոր հորիզոնականը՝🥈«Բանավոր զեկույց» անվանակարգում։
Այս հաղթանակը վկայում է ուսանողի վերլուծական մտքի, հետազոտական հմտությունների և կրթօջախում ստացած որակյալ գիտելիքների մասին ։📖Այս հաղթանակը ևս մեկ ապացույց է, որ նպատակասլացությունն ու աշխատասիրությունը, սերը գիտության հանդեպ՝ մեր ապագայի գրավականն են ։🌟
Շնորհավորում ենք դասախոս Լ. Գուլաբյանին և Հասմիկ Գալստյանին հերթական փայլուն հաջողության համար։ 👏🎓🎊
https://www.facebook.com/share/p/1KruR9mLK6/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *