«Անասնաբուժություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ դասախոս Ա. Զարդարյանի օժանդակությամբ, տնտեսությունում իրականացրեցին գործարար բաց դաս «Դեղապատրաստուկների ներմուծման եղանակներն ու մեթոդները» մոդուլից։

Ուսանողները կատարեցին.

Կենդանու առողջական վիճակի նախնական զննում և նախնական ախտորոշում,

Հետազոտեցին.

Ներարկման դաշտը, կատարեցին դեղանյութով մշակում և դեղանյութերի ներմուծում տարբեր ուղիներով` բերանային, արտաքին ցողարկում, քսուքների կիրառում, ներմկանային, ենթամաշկային, երակային ներարկումներ: