✨ Շնորհավոր տոնդ, ուսանող։ 🎓💙

Սիրելի՛ ուսանողներ,
սրտանց շնորհավորում ենք Ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը խորհրդանիշն է երիտասարդության ուժի, գիտելիքի հանդեպ ձգտման, նոր գաղափարների և մեծ երազանքների։
Դուք այն սերունդն եք, որի վրա հիմնվում է երկրի ապագան։ Ձեր յուրաքանչյուր ձեռքբերում, յուրաքանչյուր հաղթահարած դժվարություն, ձեր պատասխանատու մոտեցումն ու անսպառ էներգիան ձևավորում են վաղվա մասնագետին, առաջնորդին, ստեղծողին։
Ձեզ մաղթում ենք հավատ սեփական ուժերի նկատմամբ, հաստատակամություն և նպատակներին հասնելու մեծ կամք։ Թող ուսումնառության տարիները դառնան ոչ միայն գիտելիքի ձեռքբերման, այլև ինքնաբացահայտման, ընկերության և ստեղծագործական աճի լավագույն ժամանակաշրջանը։
Թող Ձեր ուղին միշտ լուսավոր լինի, ուսման հաջողությունները՝ մշտական։
Շնորհավորում ենք և հպարտանում ձեզնով։
Քոլեջի տնօրեն Մ. Գնդոլյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *