Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են`
- սեմինար-դասընթացների կազմակերպում և խորհրդատվության տրամադրում,
- ինքնակենսագրություն կազմելու, գործատուին ճիշտ ներկայանալու հմտությունների տրամադրում
- հանդիպումներ գործատուների հետ,
- շրջանավարտների տվյալների էլեկտրոնային բազայի ընդլայնում,
- համագործակցություն ՄՍԾ տարածքային կենտրոնի հետ,
- շրջանավարտներին թափուր աշխատատեղերի և այլ հնարավորությունների մասին տեղեկացում,
- կարիերայի զարգացմանը նպաստող միջոցառումների, կլոր սեղան-քննարկումների կազմակերպում։
Կարիերայի ստորաբաժանումն իր գործունեության ընթացքում կազմակերպել է մի շարք սեմինար-դասընթացներ, աշխատաշուկայի արդի պահանջների և խնդիրների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ, այդ թվում՝ գործատուների ներգրավմամբ, խորհրդատվական հանդիպում-քննարկումներ՝ ինչպես կազմել ինքնակենսագրություն, ճիշտ ներկայանալ գործատուին, ստեղծել կարիերա։