2024-ի դեկտեմբերի 11-ին Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի և Գավառի պետական բժշկական քոլեջի համագործակցության արդյունքում «Անվտանգություն և առաջին օգնություն» մոդուլի շրջանակներում կազմակերպեց բաց դաս՝ «Առաջին օգնություն» թեմայով, որի ընթացքում ուսանողները ձեռք բերեցին տարբեր իրավիճակներում օգնություն ցուցաբերելու կարողություններ։
Շնորհակալություն Գավառի պետական բժշկական քոլեջի տնօրենությանը և ուսանողներին ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար։