Նոյեմբերի 21-ին Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ «Հաղորդակցություն» թեմայով դասընթաց-քննարկում՝ քոլեջում սովորող ուսանողների և դասախոսների համար։
Ծրագիրը իրականացնում էր ԳՊԳՔ ուսանող Արամե Օհանյանը՝ Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Առաջնորդության -լաբ» դասընթաց-ճամբարի շրջանակներում։