«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում քոլեջում կազմակերպվեց հանդիպում «Հայաստանի պանրագործների միություն» ՀԿ-ի, «Էլադա» կապույտ բորբոսով պանիրների արտադրության հիմնադրի և ծրագրի համակարգողի հետ։
Հանդիպման արդյունքում հյուրերը ներկայացրին կաթնամթերքի վերամշակման և պանրի արտադրության ոլորտում համագործակցության հարթակի ստեղծման կարևորության մասին.
Ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ «Հայաստանի պանրագործների միություն» ՀԿ-ի և «Էլադա» պանիրների արտադրության գործարանի հետ համագործակցության հուշագիր կնքելու, վարպետաց դասեր կազմակերպելու և մասնագիտական սեմինարներ անցկացնելու վերաբերյալ։